Նիկոլ Փաշինյանը՝ Եվրամիության և Իրանի հետ հարաբերությունների մասին

Այսօր՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը անդրադարձել է իրանական միջուկային ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուն և նշել, որ Իրանը Հայաստանի անմիջական հարևանն է և ՀՀ-ն պատրաստվում է լրջագույնս զարգացնել հարաբերությունները Իրանի հետ. «Այս առումով մենք բավականին մտահոգված ենք վերջին զարգացումներով և կարծում ենք, որ տարաձայնությունների լուծման լավագույն ճանապարհը բանակցություններն են»:

Փաշինյանը անդրադարձել է նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին և ասել, որ Հայաստանը պատրաստվում է խորացնել հարաբերությունները նաև ԵՄ-ի հետ. «Այս առումով շատ կարևոր ենք համարում ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Հույս ունենք, որ այդ համաձայնագիրը Եվրամիության երկրներում կվավերացվի հնարավորինս արագ: Հաջորդ հարցը, որի շուրջ մենք հույս ունենք հնարավորինս արագ սկսել բանակցությունները, դա ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումն է: Հույս ունեմ, որ մենք կոնկրետ արդյունքենր կգրանցենք այդ կապակցությամբ»,-նշել է վարչապետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել