Նիկոլ Փաշինյանը՝ առանձնատնից հրաժարվելու մասին Սերժ Սարգսյանի դիմումի մասին

Այսօր՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը անդրադարձել է նաև Սերժ Սարգսյանի ներկայացրած դիմումին, որով նա հրաժարվում է իրեն տրամադրված առանձնատան սեփականությունից:

«Կառավարությունը կհարգի Սերժ Սարգսյանի դիմումը՝ առանձնատնից հրաժարվելու վերաբերյալ, իսկ դրանից հետո, օրենքով սահմանված կարգով, նրան՝ որպես պաշտոնաթող նախագահ նախատեսված հնարավորությունները կտրվեն»,-նշել է Փաշինյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել