Այսօր՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը անդրադարձել է նաև Սերժ Սարգսյանի ներկայացրած դիմումին, որով նա հրաժարվում է իրեն տրամադրված առանձնատան սեփականությունից:
«Կառավարությունը կհարգի Սերժ Սարգսյանի դիմումը՝ առանձնատնից հրաժարվելու վերաբերյալ, իսկ դրանից հետո, օրենքով սահմանված կարգով, նրան՝ որպես պաշտոնաթող նախագահ նախատեսված հնարավորությունները կտրվեն»,-նշել է Փաշինյանը: