Ինձ հետ դժվար է ինչ-որ խնդիր ունենալը. Գևորգ Կոստանյան

ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության նիստի ավարտից հետո ՀՀԿ կենտրոնական գրասենյակից դուրս եկավ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը և, պատասխանելով լրագրողների հարցին, թե ի՞նչ վեճ է տեղի ունեցել իր և Գագիկ Բեգլարյանի միջև, նշեց. «Ի՞նչ եք կարծում, իմ հետ կարո՞ղ է վիճաբանություն տեղի ունենալ: Ինձ հետ դժվար է ինչ-որ խնդիր ունենալը: Այսքան տարի է ինձ ճանաչում եք… դժվար է ինձ հետ խոսակցություն ունենալը»:

Նշենք, որ  մամուլում տեղեկություններ եղան, որ ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ աղմուկ է լսվել շտաբի պատշգամբից, պատշգամբ է դուրս եկել ՀՀԿ կուսակցության անդամ Գագիկ Բեգլարյանը և ևս մեկ անձ: Կարճ ժամանակ անց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նրանց հորդորել է ներս գնալ: Քիչ անց պարզվել է, որ Գագիկ Բեգլարյանի հետ վիճում էր Գևորգ Կոստանյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել