Այսօր՝ մայիսի 7-ին, Ազգային ժողովում ընթացող ճեպազրույցի ժամանակ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ հեղափոխության ընթացքում ձեռք բերված հաղթանակը պետք է դեռ արձանագրվի. «Մենք նյութականացված արդյունք դեռ չունենք: Վաղն ենք դա արձանագրելու: Եկեք դա արձանագրենք, շարժվենք առաջ»:
«Այստեղ բոլորի շահերից է բխում կայությունը, ռեֆորմները, հավասար հնարավորությունների արձանագրումը: Բոլոր քաղաքական ուժերը պետք է ունենան մեկ համոզմունք, որ կան հավասար հնարավորություններ և երաշխավորող իշխանություն, որ բոլորը հավասար պետք է մասնակցեն ընտրություններին: Սա է Փաշինյանի թիվ մեկ խնդիրը, որը նա պետք է իրականացնի: Պետք է գնալ քաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը՝ արտահերթ ընտրությունների միջոցով»,-նշեց Մարուքյանը: