«Դիմավորում ենք Սերժ Թանկյանին». Նիկոլ Փաշինյան

Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը երեկ հայտնել էր, որ մայիսի 7-ին Հայաստան կժամանի Սերժ Թանկյանը: Ինքնաթիռի վայրէջքը նախատեսված է 20:05-ին:

«Ես իհարկե անձամբ կդիմավորեմ Սերժին, կուղեկցեմ նրան Հանրապետության հրապարակ, կարծում եմ ժամը 21:00-ին մենք արդեն հրապարակում կլինենք ու կարճ ելույթ կունենանք, կպլանավորենք նաեւ հաջորդ օրվա անելիքները:

Եկեք պայմանավորվենք, որ մենք այդ դիմավորման արարողությունը հավուր պատշաճի կկազմակերպենք: Հույս ունեմ՝ ինքնաթիռը ժամանակին կժամանի, իհարկե փոքր ուշացում հնարավոր է: Դիմավորում ենք նրան «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում, որովհետեւ կարծում եմ ներսում չենք տեղավորվի»,-ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել