ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունից Ֆելիքս Ցոլակյանը միակն էր, ով կողմ էր Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուն.
«Հարգելի հայրենակիցներ, Ես քվեարկել եմ ժողովրդի թեկնածուի օգտին՝ իմ խղճի թելադրանքով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
Հիշեցնենք, որ Ֆելիքս Ցոլակյանը 2007 թ. հուլիս-հոկտեմբեր ամիսներին եղել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խորհրդականը։
2007 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։
2013 թ. մարտի 7-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել էր Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ։