«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խմբակցության հետ ոչ մի տարաձայնություն չկա:
Նրա խոսքով՝ «Ելք»-ը և ՀՅԴ-ն ունեն ընդհանուր պատկերացումներ, թե ինչպես է պետք հանգուցալուծել քաղաքական ճգնաժամը. «Դրանից հետո իրադարձությունների մասին մտքեր փոխանակեցինք մոտեցումների փիլիսոփայության շուրջ: Փիլիսոփայությունն այն է, որ պետք է փորձենք ստեղծել աշխատանքային մթնոլորտ: Հավանական պաշտոնների և կոալիցիոն գործընկերության հարց չի քննարկվել»:
Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր հանդիպել է նաև «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչների հետ, հանդիպելու է նաև «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամների հետ: