Հայ հեղափոխական դաշնակցությունը պաշտպանելու է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը՝ վարչապետի պաշտոնում

Հայ հեղափոխական դաշնակցությունը պաշտպանելու է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը՝ վարչապետի պաշտոնում։

«Վարչապետի միասնական թեկնածուի եւ քաղաքական օրակարգի շուրջ համախոհությունը, որի անհրաժեշտության մասին հայտարարել էինք, կարող է դառնալ իրականություն։

Առ այդ, Հ.Յ.Դ Հայաստանի Գերագույն մարմինը որոշել է մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրություններին պաշտպանել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանն էլ հայտարարեց, որ իրենք նույնպես սատարելու են ժողովրդի թեկնածուին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել