Սահմանվել են գնահատման հանձնաժողովի անդամներին վճարվող հատուցման չափն ու կարգը. նախագիծ

Արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման է ներկայացվել  «Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի համալրման նպատակով անց­կացվող որակավորման գրավոր քննու­թյան հարցերը մշակողների վարձատրության, որակավորման գրավոր քննության արդյունքների գնահատման հանձնաժողովի անդամներին վճարվող հատուցման չափը և կարգը սահմանելու մասին» Հ կառավարության որոշման նախագիծը, որով սահմանվում է, որ

1) դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության հարցերի մեկ տարբերակի մշակման դիմաց տրվելու է 50000 դրամի չափով վարձատրություն,

2) դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության արդյունքների գնահատման հանձնաժողովի անդամի կողմից յուրաքանչյուր գրավոր աշխատանքի ստուգման և գնահատման դիմաց տրվելու է 5000 դրամի չափով հատուցում:

Նախագիծն այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել