14 ավտոմեքենա է տեղափոխվել հատուկ պահպանվող տարածք. ոստիկանություն

«Այս գիշեր եւս կատարած ծառայության ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում հայտնաբերել եւ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել 14 տարնսպորտային միջոցներ, որոնց վարորդները երթեւեկել են առանց հաշվառման համարանիշերի , ոչ սթափ վիճակում կա առանց անհրածեշտ փաստաթղթերի։ Բոլոր վարորդների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Միջոցառումները շարունակվում են։ Վարորդներին կոչ ենք անում պահպանել երթեւեկության կանոնները»,- այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել