Այսօր ժամը 12։00-ին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին հրավիրել է «Մարիոթ» հյուրանոց՝ բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար՝ հայտարարելով նաև, որ հանդիպումը լրատվամիջոցների ներկայությամբ է անցնելու:
Իրավաբան.net-ի այն հարցին, թե արդյոք հանդիպումը լինելու է, «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության» մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը պատասխանեց. « Մենք լինելու ենք այնտեղ, արձագանքներ դեռևս չկան: Մենք հանրայնորեն կապվել ենք, կարելի է ասել»: