Ազգային ժողովի պատգամավոր, արդարադատության գեներալ֊մայոր Միհրան Պողոսյանը հայտարարություն է արել:
«Ներքաղաքական ներկայիս վիճակից ելնելով՝ կոչ եմ անում բացառել խաղաղ ցուցարարների հանդեպ ուժի կիրառման ցանկացած դրսևորում և կտրուկ գործողություն։
Բարձր գնահատելով Սերժ Սարգսյանի հայրենասեր քայլը՝ կոչ եմ անում նաև այն անվերապահորեն ընդունել որպես ուղենիշ, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը իրավիճակի հանգուցալուծման համար»,-նշված է եղել հայտարարության մեջ։