ԵԼՔ-ն ամբողջական կազմով միացավ Նիկոլ Փաշինյանի պայքարին

Հայաստանի հանրապետական կուսակցությունը կորցրել է ժողովրդի վստահությունը և վերջինիս կողմից որևէ անձի առաջադրումը վարչապետի պաշտոնում անընդունելի է և պետք է կանխվի․ այս մասին գրառում է կատարել ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը։

«Ժողովրդի հաղթանակը` ժողովրդին.
Նիկոլ Փաշինյանը միայն կարող է այն կապիտալիզացնել:

Այսօր ժամը 11:00-ին Լուսավոր Հայաստան կուսակցությունը կլինի հանրապետության հրապարակում և կմասնակցի համաժողովրդական շարժման գործընթացին»,-գրել է նա։

«Հանրապետություն» կուսակցության տարածած հայտարարության մեջ ասվում է․ «Պայքարի այս փուլում, երբ դրված է Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության հարցը, «Հանրապետություն» կուսակցությունն իր բոլոր ուժերով եւ հնարավորություններով մասնակցելու է բողոքի ակտիվ գործողություններին»։

Էդմոն Մարուքյանը, ով այս պահին մասնակցում է երթին, հայտարարեց, որ իրենք վարչապետի իրենց թեկնածու են առաջադրում Նիկոլ Փաշինյանին։ «Մեզ պետք է ընդամենը 53 ձայն»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել