Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ մուտքի վիզայի պահանջների փոփոխություն չի եղել

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ հայտնի է դարձել, թե որոշ լրատվամիջոցներում տեղ են գտել ՀՀ քաղաքացիների համար ԱՄՆ մուտքի վիզայի պահանջների փոփոխության մասին սխալ տեղեկություններ: Վիզայի պահանջների որևէ փոփոխություն չի եղել, իսկ տեղեկատվության աղբյուրի հղում չպարունակող այս հաղորդումները չեն համապատասխանում իրականությանը: ԱՄՆ վիզաների մասին ճշգրիտ տեղեկատվություն կարող եք գտնել ԱՄՆ դեսպանության կայքում, տես՝ https://am.usembassy.gov/visas/:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել