Կառավարության ապրիլի 12-ին ընդունած որոշման համաձայն՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ապրիլի 19-ից հետո 30-օրյա ժամկետում ոստիկանությանը պետք է տրամադրի կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունք ունեցող այն անձանց տվյալները (անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի սերիան, համարը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, փաստացի գտնվելու վայրի հասցեն), ում անձնագրի վավերականության ժամկետը լրանում է մինչև 2019 թվականի փետրվարի 1-ը և ովքեր ունեն ինքնուրույն տեղաշարժվելու սահմանափակ կարողություն կամ ծնվել են մինչև 1938 թվականի հունվարի 1-ը:
Նշված անձանց անձնագրերը (կամ նույնականացման քարտերը) կփոխանակվեն, իսկ անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելու գործընթացը կկազմակերպվի շարժական սարքերի միջոցով, անձի բնակության վայրում։