«Երկրում իշխանություն չի փոխվել». Սահմանադրական դատարանի նախագահ

Այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել նաև Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը: Նա լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Սահմանադրական դատարանի համար նշանակություն չունի, թե երկրում ինչ քաղաքական իշխանություն է:

Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին հարցին Հրայր Թովմասյանը հրաժարվեց պատասխանել:

Իսկ լրագրողների հարցին, թե մտադիր է արդյո՞ք նա պաշտոնավարել, ՍԴ նախագահը պատասխպանեց. «Երկրում իշխանություն չի փոխվել, անգամ փոխվելու պարագայում Սահմանադրական դատարանը շարունակում է իր գործունեությունը»։

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 23-ին, Սերժ Սարգսյանը ներկայացրեց իր հրաժարականը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել