Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը նոր մանրամասներ է հայտնել երեկ Էջմիածնում ԵԿՄ Էջմիածնի կառույցի փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանի սպանության դեպքի մասին:
Նա նշել է, որ դրանք ոչ թե շարժման մասնակիցներն են եղել, այլ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ մականվամբ) համակիրները:
«Մի խումբ ճոյտականներ հարբած գնացել են քաղաքապետարանի դիմաց, շնորհավորել, էս տղան թույլ չի տվել, որ ինչ որ բաներ անեն, դրանք էլ խմած, հարբած դանակով 2-3 տեղ խփել են»,- նշել է Մանվել Գրիգորյանը:
Արդյունքում` կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վիրավորումից վիրահատության ժամանակ Նվեր Հովհաննիսյանը մահացել է:
Էջմիածնի քաղաքապետարանը կոչ է արել չտրվել սադրանքներին, չլսել սադրիչների կեղծ կոչերը, զերծ մնալ անօրինական գործողություններից և սթափ գնահատել ստեղծված իրավիճակը, չդառնալ գործիք սադրիչների և հանցագործների ձեռքին:
Նշենք, որ Նվեր Հովհաննիսյանը ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր: Նա մասնակցել է Արցախյան պատերազմին, ինչի հետևանքով կորցրել է ձեռքն ու ոտքը,ևւ այդ վիճակով մասնակցել է նաև Ապրիլյան պատերազմին։