Ազատ են արձակվել Արմեն Գրիգորյանը, Դավիթ Սանասարյանը, Տիգրան Մազմանյանը

Ապրիլի 23-ի ուշ երեկոյան ապրիլի 24-ի գիշերը ազատ են արձակվել «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնության անդամներ ձերբակալված Արմեն Գրիգորյանը, Դավիթ Սանասարյանը և կալանավորված Տիգրան Մազմանյանը:

Դավիթ Սանասարյանը ձերբակալվել էր ապրիլի 22-ին:

Արմեն Գրիգորյանը ձերբակալվել էր ապրիլի 21-ին կասկածվում էր Քրեական օրենսգրքի 225֊րդ հոդվածի 1 և 2֊րդ մասով՝ «զանգվածային անկարգություններ կազմակերպելը, և դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը: Բացի դրանից, Գրիգորյանը կասկածվում էր նաև Քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի առաջին մասով՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը»:

Տիգրան Մազմանյանը, ով կալանավորվել էր ապրիլի 19-ին, նրան մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն:

Ինչպես տեղեկանում ենք Մազմանյանից, փոխվել է նրա խափանման միջոցը, այժմ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել