ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ

ԵԱՀԿ Մինսկի խումբը  հայտարարություն է տարածել սահմանին առկա իրավիճակի վերաբերյալ.

«Տարածաշրջանում վերջին զարգացումների լույսի ներքո և հաշվի առնելով շփման գծում լարվածության աճի հնարավորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը-ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի- Ֆրանսիա և Էնդրյու Շեֆեր- ԱՄՆ) ընդգծում են կողմերի հրադադարի պահպանման խիստ կարևորությունը այս կարևոր ժամանակահատվածում, մասնավորապես,  ծանր հրետանին ռաջնագծից հեռու պահելը

Համանախագահները կոչ են անում կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ, ինչպես նաև սպասում են կողմերի միջև առաջիկա հանդիպմանը՝ վերսկսելու համար ինտենսիվ բանակցությունները հակամարտությանը խաղաղ և տևական լուծում գտնելու համար»:

Նշենք, որ ավելի վաղ Արցախի ՊԲ-ն  ներկայացր է ապրիլի 23-ի ժամը 13:35-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակաընթացքում առաջնային գծի տարբեր հատվածներում ադրբեջանական զինուժի կուտակումների ու տեղաշարժերի մասին տեսագրությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել