Արտաշատում կասեցվել է ցուցարարների ավտոերթը. Նոր Կյանքի գյուղապետի մեքենան փորձում են ավտոքարշակով հեռացնել

Արարատի-Երևան ավտոճանապարհին Արտաշատի մոտակայքում կասեցվել է ցուցարարների ավտոերթը:

Ոստիկանները շրջափակել են Նոր Կյանք գյուղի գյուղապետ Գարիկ Սարգսյանի ավտոմեքենան և չեն թողնում, որպեզի այն շարունակի իր ճանապարհը: Քաղաքացիները վիճաբանություններ են ունենում միմյանց հետ:

Այս պահին ավտոքարշակով փորձում են ճանապարհից հանել մեքենան: Գյուղապետի հետ այս պահին կապ հաստատել չի ստացվում:

Տեսանյութերից մեկում նա հայտարարում է, որ իր մեքենայի վրա մետաղյա իրեր էն շպրտել, իսկ ներկա ոստիկանները ուշադրություն չեն դարձրել այդ փաստին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել