Անվտանգությունը շարունակելու է մնալ թիվ 1 գերակայությունը․ Սերժ Սարգսյան

Անվտանգությունը շարունակելու է մնալ թիվ 1 գերակայությունը․ այսօր՝ ապրիլի 17-ին Ազգային ժողովի հատուկ նիստին հայտարարեց վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը։

«Արցախի խնդրի խաղաղ կարգավորման մեր դիրքորոշումն անփոփոխ է, իսկ հայոց բանակի հետևողական հզորացումն ու արդիականացումը՝ ամենօրյա աշխատանք»,-ասաց Սերժ Սարգսյանը։

Պատասխանելով պատգամավորների հարցերին նա նաև անդրադարձավ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերիազմին՝ նշելով, որ ապրիլյան պատերազմը և՛ անակնկալ էր, և՛ անակնկալ չէր։

«Ապրիլյան պատերազմի առաջին դաս մենք պետք է համարենք այն, որ այլևս գոնե շատ տևական ժամանակ,  երբեք մենք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, ցանկությունը՝ ուժով լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։ Թե ինչքան հաջողվեց Ադրբեջանի ղեկավարությանն իրականացնել իր ծրագրերը,կարծում եմ այսօրվա շփման գծի  պատկերը խոսում է, որ իահրկե՝ ոչ», – ասաց Սերժ Սարգսյանը։

Սերժ Սարգսյանի խոսքով, պետք է ամենամեծ ուշադրությունը դարձնել հայկական զինված ուժերի բարեփոխմանը, նոր սպառազինությունների ձեռքբերմանը, սեփական սպառազինություն արտադրելուն, և որ ամենակարևորն է, հայկական զինվորի ու սպայի ոգին միշտ բարձր պահելը, առօրյայում նրա կենցաղային խնդիրները լուծելը, և ապագայի նկատմամբ որևէ իրադարձության պայմաններում նրանց վստահությունն ամրապնդելը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել