Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքը շարունակվում է. հրապարակը բազմամարդ է

Երևանի Ֆրանսիայի հրապարակում ընթանում է Սերժ Սարգսյանի վարչպետի պաշտոնում առաջադրվելու դեմ անցկացվող հանրահավաքը։

ԱԺ պատգաավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօր հրապարակում ի վերջո ձևավորվել է նոր, թարմ քաղաքական գաղափար, որը պետք է նշանավորի քաղաքական փոփոխությունը Հայաստանում:

«Նախորդ գիշեր, որ մնացել են, մենք հաշվել ենք ուղիղ 190 հոգի: Մենք գիշերները լուրջ վտանգի ենք ենթարկում այս ոգեղեն շարժումը: Մենք պետք է ապահովենք, որ այս հրապարակը բազմամարդ լինի շուրջօրյա, որովհետև այսպիսի հրապարակի դեմ չկա և չի կարող լինես ոստիկանական գործողություն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Ֆրանսիայի հրապարակում հաջորդը ելույթ ունեցավ քաղաքական ակտիվիստ ու հասարակական գործիչ Դավիթ Սանասարյանը։ Նա կոչ արեց բոլորին՝ ծառայություն մատուցող բոլոր ընկերություններին գործադուլ  անել և գալ Ֆրանսիայի հրապարակ: «Ես արդեն տասն օր է աշխատանքի չեմ գնում»,-նշեց նա:

Այս պահի դրությամբ հանրահավաքի մասնակիցները որոշում են կայացրել գիշերել հրապարակում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել