Ապրիլի 11-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցները ստացված տեղեկություններն իրացնելով Շիրակի փողոցից ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել Արմավիրի մարզի բնակիչներ Ն.Գ.-ին, Գ.Վ.-ին և Վ.Կ.-ին:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Ն.Գ.-ի մեքենայի սրահից խուզարկությամբ հայտանբերվել է թափանցիկ հեղուկով 10 միլիգրամանոց 2 ներարկիչ և դարչնագույն յուրահատուկ հոտով նյութով ներծվված բամբակի կտոր: Վ.Կ.-ն հայատարարել է, որ հայտնաբերվածը սուբոտեքս տեսակի թմրամիջոց է և պատկաում են իրն: Նշանակվել է փորձաքննություն: Դեպքի առթիվ նախապատրաստբում են նյութեր: