ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական խաղաղ «անհնազնդության» պատրվակով, այսօր ժամը 13:00-ի սահմաններում փակել է Երևան – Սևան – Իջևան Մ-4 միջպետական նշանակության ճանապարհի 82-րդ կիլոմետրում տեղադրված երթևեկության կազմակերպման միջոց հանդիսացող արագաչափ սարքը: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Հայտարարության մեջ նշվում է.
«Այս արարքը վարչական իրավախախտում է նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասով, որի համար նախատեսված է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով: Իրավախախտման տեսանկարահանումը և համացանցով տեսանյութի հրապարակայնեցումը ոստիկանությունը գնահատում է որպես իրավախախտումների կատարմանը նպաստող անթույլատրելի արարք, որն անխուսափելիորեն հանգեցնելու է հանրորոեն վտանգավոր հետևանքների:
Պատգամավորին հորդորում ենք իր քաղաքական ակցինաներն իրականացնել բացառապես օրինականության շրջանակներում, ցուցաբերել օրենսդիր իշխանության ներկայացուցչին բնորոշ պատասխանատվություն երթևեկության մասնակից հանդիսացող Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիների նկատմամբ:
Ոստիկանությանունը նախազգուշացնում է, որ երթևեկության անվտանգության դեմ ուղղված նմանաբնույթ ոտնձգությունները կստանան իրավական համարժեք արձագանք»:
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս արագաչափը սքոչվեց. Ի պաշտպանություն՝ երեկ հետապնդման ենթարկված քաղաքացիական ակտիվիստների!»: Իր գրառմանը ավագանու անդամը կցել է նաև այս լուսանկարը՝
Լուսանկարը՝ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից