Արցախում ականի պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել, կա 2 վիրավոր. Դավիթ Բաբայան

Արցախի Մարտակերտ քաղաքի հարևանությամբ գտնվող չեզոք գոտում ականի պայթյունի հետևանքով զոհվածները ականազերծման աշխատանքներով զբաղվող HALO Trast միջազգային կազմակերպության աշխատակիցներն են: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավթի Բաբայանը:

Ականի պայթյունի հետևանքով կա 3 զոհ, 2վիրավոր, որոնք տեղփոխվել են հիվանդանոց:

3 զոհերն էլ Արցախի Հանրապետության քաղաքացիներ են:

«Աշխատանքներն իրականացնող խումբը պայթել է ադրբեջանական ականներից: 3 զոհ ունենք, երկու վիրավոր»,- ասաց Բաբայանը:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել