Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Հայկ Հովհաննիսյանի կենսագրությունը

Արդեն Ազգային ժողովի կողմից առաջադրվել են բարձրագույն դատական խորհրդի 5 անդամների թեկնածությունը։ Նրանք են սահմանադարական դատարանի գործող նախագահ Գագիկ Հարությունյանը, իրավագիտության պրոֆեսոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիպարիտ Մելիքջանյանը, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Հայկ Հովհաննիսյանը,  իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սերգեյ Մեղրյանը:

Իրավաբան.net-ը ՁԵզ է ներկայացնում նրանցից մեկի՝ Հայկ Հովհաննիսյանի կենսագրությունը:

Հայկ Հովհաննիսյանը զբաղվում է իրավաբանությամբ 1998 թ.-ից:

1999թ. արտոնագրվել է որպես փաստաբան և համալրել ՀՀ փաստաբանների պալատի շարքերը։

2006թ. ընտրվել է Փաստաբանների պալատի խորհրդի անդամ: Այդ կարգավիճակում պրն. Հովհաննիսյանը Պալատի իր մյուս գործընկերների հետ միասին Հայաստանում փաստաբանական պրակտիկայի զարգացման և փաստաբանների դերի ամրապնդման լայնածավալ ծրագիր է սկսել:

2007թ. Հայկ Հովհաննիսյանը ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սիլիկոնյան հովտում Synopsys կորպորացիայի կողմից պարգևատրվել է որպես Synopsys-ի լավագույն արտաքին իրավախորհրդատու:

Իր երկարամյա պրակտիկայի ընթացքում Հայկ Հովհաննիսյանը հաջողությամբ ներկայացրել է հաճախորդներին ամենատարբեր և բարդ առևտրային վեճերի լուծման գործընթացներում, ներառյալ` Հայաստանի Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի Դաշնության դատարաններում և միջազգային արբիտրաժում (ICC, LCIA, SCC, ICAC (Moscow):

Հայկ Հովհաննիսյանը հանդիսացել է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի բարեփոխումների հարցերով փորձագետ, Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի փորձագետ:

2005թ. Հայաստանի ամերիկյան համալսարանում դասավանդել է Հայաստանի բիզնես իրավունք:

Ներկայումս դասավանդում է արբիտրաժ և հաշտարարություն առարկաները՝ ՀՀ Փաստաբանական դպրոցում:

2015թ.-ից Հայկ Հովհաննիսյանը հանդիսանում է նաև որակավորված հաշտարար և սնանկության գործերով կառավարիչ:

2016թ.-ին նա ընտրվել է Հայաստանի Հաշտարարների Ինքնակարգավորվող Կազմակերպության նախագահ։

2017թ.-ին Փարիզի Միջազգային Առևտրի Պալատի համաշխարհային խորհրդի կողմից ընտրվել է Միջազգային Արբիտրաժային Դատարանի անդամ (ICC IAC):

Նույն տարում հիմնել և գլխավորել է «Հայաստանի արբիտրաժային միություն» ՀԿ-ն։

Կարդացեք նաև՝ 

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել