ՌԴ Պետդուման ընդունելել է մի օրինագիծ, որն առաջարկում է ՌԴ Ընտանեկան կոդեկսում ներառել «փաստացի ամուսնական հարաբերություններ» հասկացությունը: Փաստացիորեն այն տղամարդու և կնոջ չգրանցված հարաբերությունները հավասարազոր է դարձնում օրինական ամուսնությանը, եթե լրանում է զույգի համատեղ կյանքի հինգ տարին, կամ եթե լրանում է համատեղ կյանքի երկու տարին և նրանք ունեն ընդհանուր երեխան(եր). գրում է ТАСС-ը:
Ըստ օրինագծի` վերը նշված հանգամանքներից թեկուզ մեկի առկայության դեպքում տղամարդու և կնոջ միությունը ձեռք է բերում փաստացի ամուսնական հարաբերությունների կարգավիճակ և ենթադրում է ամուսինների իրավունքների ու պարտականությունների իրականացում:
Օրինագծի հեղինակ Անտոն Բելյակովը կարծում է, որ Ռուսաստանում ևս պետք է լինի այս օրենքը, ինչպես օրինակ Շվեդիայում, Նիդերլանդներում, Նորվեգիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում:
Պատրաստեց Վիկտորյա Բադալյան