Հունվարի 17-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում հրազենային վիրավորումով Նոյեմբերյանի ԲԿ է տեղափոխվել ժամկետային զինծառայող: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հրազենային վնասվածքը զինծառայողն ստացել է նույն օրը, ժամը 13։00-ի սահմաններում Կոթի-Բարեկամավան շրջանի մարտական դիրքում ադրբեջանական կողմից արձակված կրակոցի հետևանքով։
«Ադիբեկ Արարատի Նիկոյանը երեկվանից գտնվում է Մուրացան հոսպիտալում, վերջինիս առողջական վիճակը կայուն է, գտնվում է հիվանդասենյակում»,-նշել է Արծրուն Հովհաննիսյանը: