Կոթի-Բարեկամավան շրջանի մարտական դիրքում ժամկետային զինծառայող է վիրավորվել

Հունվարի 17-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում հրազենային վիրավորումով Նոյեմբերյանի ԲԿ է տեղափոխվել ժամկետային զինծառայող: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հրազենային վնասվածքը զինծառայողն ստացել է նույն օրը, ժամը 13։00-ի սահմաններում Կոթի-Բարեկամավան շրջանի մարտական դիրքում ադրբեջանական կողմից արձակված կրակոցի հետևանքով։

«Ադիբեկ Արարատի Նիկոյանը երեկվանից գտնվում է Մուրացան հոսպիտալում, վերջինիս առողջական վիճակը կայուն է, գտնվում է հիվանդասենյակում»,-նշել է Արծրուն Հովհաննիսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել