Պարգևատրումներ՝ նախագահի կողմից

Սերժ Սարգսյանը նոր հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն Պետական կառավարման համակարգում երկարամյա բարեխիղճ և արդյունավետ գործունեության համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով է պարգևատրվել ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը։ 

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝  Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսան Հարությունյանը։

Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Մխիթար Գոշի մեդալով է պարգևատրվել ՀՀ Նախագահի օգնական Հրայր Ղուկասյանը։

Երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար «Աշխատանքային վաստակի համար» մեդալով  է պարգևատրվել ՀՀ Նախագահի գործերի կառավարչության շահագործման և ծառայությունների բաժնի պարետ Սերվենիկ Ավետիսյանը։ 

Եվ  շինարարության բնագավառում ունեցած վաստակի համար ՀՀ Նախագահի խորհրդական Ֆելիքս Փիրումյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել