Սերժ Սարգսյանը նոր հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն Պետական կառավարման համակարգում երկարամյա բարեխիղճ և արդյունավետ գործունեության համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով է պարգևատրվել ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը։
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսան Հարությունյանը։
Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Մխիթար Գոշի մեդալով է պարգևատրվել ՀՀ Նախագահի օգնական Հրայր Ղուկասյանը։
Երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար «Աշխատանքային վաստակի համար» մեդալով է պարգևատրվել ՀՀ Նախագահի գործերի կառավարչության շահագործման և ծառայությունների բաժնի պարետ Սերվենիկ Ավետիսյանը։
Եվ շինարարության բնագավառում ունեցած վաստակի համար ՀՀ Նախագահի խորհրդական Ֆելիքս Փիրումյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչում: