Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է Երևան քաղաքի Կորյունի փող. 15-17-19 հասցեում գտնվող 7594.5 քառ.մետր մակերեսով մասնաշենքերը և 53.5 քառ.մետր մակերեսով կաթսայատունը հետ վերցնել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամից:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Կորյունի 15-17-19 հասցեում գտնվող 5-րդ մասնաշենքը, 511.5 քառ.մետր մակերեսով մարզադահլիճը` հանդերձարաններով, իսկ 53.5 քառ.մետր մակերեսով կաթսայատունը համատեղ օգտագործման իրավունքով, Մյասնիկյան պող. 2 հասցեում գտնվող 1521.7 քառ.մետր մակերեսով շենքը, 32.6 քառ.մետր մակերեսով կաթսայատունը` դրանց զբաղեցրած և սպասարկման համար հատկացված 0.1772 հա հողատարածքով (որից` 0.0863 հա ընդհանուր օգտագործման, այսուհետ՝ անշարժ գույք) անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնել <Հայաստանի ազգային ագրարային համալսարան> հիմնադրամին:
Նախագծի մեջ նշվում է, որ ելնելով պետական գույքի կառավարման արդյունավետության տեսանկյունից՝ մի շարք պետական հիմնարկների համապատասխան աշխատանքային տարածքներով ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել <Հայաստանի ազգային ագրարային համալսարան> հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Կորյունի փող. 15-17-19 հասցեում գտնվող 7594.5 քառ.մետր մակերեսով մասնաշենքերը և 53.5 քառ.մետր մակերեսով կաթսայատունը հետ վերցնել հիմնադրամից և փոխարենը հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով հանձնել նշված հասցեում գտնվող 5-րդ մասնաշենքը, մարզադահլիճը` հանդերձարաններով, իսկ 53.5 քառ.մետր մակերեսով կաթսայատունը համատեղ օգտագործման իրավունքով, ինչպես նաև <Երևանի Ա.Գրիբոյեդովի անվան N 41 հիմնական դպրոց> պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման արդյունքում ազատված և վարչության տնօրինությանը թողնված Մյասնիկյան պող. 2 հասցեում գտնվող 1521.7 քառ.մետր մակերեսով շենքը, 32.6 քառ.մետր մակերեսով կաթսայատունը` դրանց զբաղեցրած և սպասարկման համար հատկացված 0.1772 հա հողատարածքը: