Մանկական ստոմատոլոգիական բուժօգնության մասնագիտական որակի բարելավման, պետության կողմից երաշխավորված բուժօգնության և սպասարկման շրջանակներում երեխաների ստոմատոլոգիական ծառայություններ իրականացնելու հավակնող բժշկական հաստատությունների մանկական բժիշկ-ստոմատոլոգների գիտելիքների գնահատման նպատակով, ՀՀ առողջապահության նախարարի հրամանի համաձայն, 2018թ. հունվարին կանցկացվի մանկական ստոմատոլոգիական բուժօգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունների ստոմատոլոգների թեստավորում: Տեղեկանում ենք առողջապահության նախարարությունից:
Նախարարի հրամանով հաստատվել են.
· Մանկական ստոմատոլոգների թեստավորման գործընթացին ներկայացվող պահանջներն ու պայմանները
· Մանկական ստոմատոլոգների թեստավորման հարցաշարը և անհրաժեշտ գրականության ցանկը
· Մանկական ստոմատոլոգների թեստավորման ժամանակացույցը
· Թեստավորումը կիրականացվի ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով` թեստերի օրինակելի նմուշները