Կթեստավորեն մանկական ստոմատոլոգիական բուժօգնություն իրականացնող ստոմատոլոգները

Մանկական ստոմատոլոգիական բուժօգնության մասնագիտական որակի բարելավման, պետության կողմից երաշխավորված բուժօգնության և սպասարկման շրջանակներում երեխաների ստոմատոլոգիական ծառայություններ իրականացնելու հավակնող բժշկական հաստատությունների  մանկական բժիշկ-ստոմատոլոգների գիտելիքների գնահատման նպատակով, ՀՀ առողջապահության նախարարի հրամանի համաձայն, 2018թ. հունվարին կանցկացվի մանկական ստոմատոլոգիական բուժօգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունների ստոմատոլոգների թեստավորում:  Տեղեկանում ենք առողջապահության նախարարությունից:

Նախարարի հրամանով հաստատվել են.

·         Մանկական ստոմատոլոգների  թեստավորման գործընթացին ներկայացվող պահանջներն ու պայմանները

·         Մանկական ստոմատոլոգների թեստավորման հարցաշարը և անհրաժեշտ գրականության ցանկը

·         Մանկական ստոմատոլոգների թեստավորման ժամանակացույցը

·         Թեստավորումը կիրականացվի ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով` թեստերի օրինակելի նմուշները

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել