«Տարոն-Ավիա»-ն կրկնակի կնվազեցնի դեպի Մոսկվա թռիչքները

«Տարոն-Ավիա»-ն հունվարի 1-ից կրկնակի կնվազեցնի դեպի Մՙոսկվա թռիչքները: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտարարեց ընկերության  կոմերցիոն տնօրեն Լևոն Քարամյանը:

Նրա խոսքով՝ սա պարզապես կոմերցիոն քայլ է և կապված է ձմեռային սեզոնի հետ:

Նշենք, որ ավիաընկերությունը նաև հայտարարություն է տարածել այն մասին, որ շարունակում է իր բնականոն գործունեությունը՝ համաձայն իր կարգախոսի «Միշտ թռիչքի մեջ»:

«Ավիաընկերությունը, հաշվի առնելով ձմեռային չվացուցակի առանձնահատկությունները, 2018 թվականի հունվարի 15-ից հետո կնվազեցնի իր չվերթների հաճախականությունը:Ցանկանում ենք նշել նաև, որ տարածված տեղեկատվությունը, որ ավիաընկերությունը դադարեցնում է գործունեությունը, չի համապատասխանում իրականությանը»,-ասվում է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել