Տնօրենի թափուր աշխատատեղ՝ Գեղարքունիքի մարզում

ՀՀ Գեղարքունիքի մարզի «Ծովինարի Ա. Խաչատրյանի անվան միջնակարգ  դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար: Այս մասին տեղեկանում ենք կրթության և գիտության նախարարությունից:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն  կրթությունը,
3.ուսումնական հաստատության  կառավարման  իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի  անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի  պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության  զարգացման  ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք  օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների  ցանկը կամ  գիտական  կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային  գրքույկի  պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2017թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2018թ.հունվարի 29-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային  օրերից, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինարի Ա. Խաչատրյանի անվան միջնակարգ  դպրոցում: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա  2018թ. փետրվարի 7-ին, ժամը 16:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինարի Ա. Խաչատրյանի անվան միջնակարգ  դպրոցում, հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ.Ծովինար, թաղամաս 1, փողոց 3, շենք 33:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 094-140205 հեռախոսահամարով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել