«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը դեկտեմբերի 21-ի գիշերը հետաձգել էր բոլոր ուղղություններով չվերթները: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեցին օդանավակայանի մամուլի ծառայությունից:
Չվերթների հետաձգման պատճառը թանձր մառախուղն է եղել: Օդանավակայանից հայտնում են, որ այսօր՝ 14:30-ից չվերթները վերսկսվել է:
Հիշեցնենք, որ ներկա պահին տարբեր ուղղություններով դեպի Հայաստան ժամանող և մեկնող շուրջ 2 տասնյակ չվերթներ են ուշանում, իսկ երկուսը՝ Վիեննայից և Վարշավայից՝ չեղարկվել են։