Կապահովվի «Ես եմ» ծրագրի կիրառման գործընթացը

Կառավարության նիստի ընթացքում՝ դեկտեմբերի 21-ին գործադիրը սահմանել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած շարքային կազմի պարտադիր զինծառայողի հետ պայմանագիր կնքելու կարգը:

Ըստ այդմ՝ սահմանվում են հայտարարված զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացու կողմից ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունենալու դեպքում դիմում ներկայացնելու, դիմում ներկայացրած անձանց հաշվառելու, նրանց զորակոչի կազմակերպման կարգը, կնքվող պայմանագրի ձևը:

Ինչպես նշել է ՀՀ պաշտպանության նախար ար Վիգեն Սարգսյանը, որոշումների նպատակն է ապահովել զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքով ամրագրված «Ես եմ» ծրագրի կիրառման գործընթացը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել