Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագները կմեղմացվեն

Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը կառավարության հավանությանն  է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է «10. Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների սուբսիդավորում» ծրագրով նախատեսված գումարները տրամադրել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը 2018թ. հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում մատուցված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների դիմաց` հետևյալ չափերով`

1) բաժանորդներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման յուրաքնաչյուր խորանարդ մետր մատակարարված խմելու ջրի դիմաց 162.702 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) սակագնից՝ 9.702 դրամ սուբսիդիա (ներառյալ ավելացված արժեքի հարկը).

2) բաժանորդներին ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման յուրաքանչյուր խորանարդ մետր հեռացված ջրի դիմաց 28.712 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) սակագնից՝ 1.712 դրամ սուբսիդիա (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 1-ին կետով նշված սուբսիդիայի տրամադրումն իրականացնել 2018 թվականի յուրաքանչյուր հաշվետու ամսվան հաջորդող ամսվա մինչև 30-ը՝ <<Վեոլիա Ջուր>> փակ բաժնետիրական ընկերության կողմից մինչև հաջորդող ամսվա 15-ը ներկայացրած մանրածախ ջրամատակարարման և ջրահեռացման ծավալի և նույն ժամանակահատվածի ձևավորված հասույթի վերաբերյալ տեղեկանքի հիման վրա:
  2. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգի համաձայն <<Վեոլիա Ջուր>> փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել սուբսիդիայի տրամադրման պայմանագիր:
  3. Առաջարկել <<Վեոլիա Ջուր>> փակ բաժնետիրական ընկերությանը՝ 2018 թվականի հունվարից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների դիմաց բաժանորդներից վճարումները գանձել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագներից նվազեցված սակագներով՝ հետևյալ չափերով՝

1) բաժանորդներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը 153 դրամ՝ յուրաքնաչյուր խորանարդ մետր մատակարարված խմելու ջրի դիմաց (ներառյալ ավելացված արժեքի հարկը).

2) բաժանորդներին ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը 27 դրամ` յուրաքանչյուր խորանարդ մետր հեռացված ջրի դիմաց (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել