Մոտ 134 մլն դրամ՝ մարզիկներին և մարզիչներին համար

Սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը կառավարության հավանությանն է ներակայցրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է 2017 թվականի սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում և համաշխարհային ունիվերսիադայում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին և բժիշկներին դրամական մրցանակներ շնորհելու նպատակով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2017 թվականին հատկացնել 133 840 000 (հարյուր երեսուներեք միլիոն ութ հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» հոդվածով):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել