Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, հրապարակվեց Թևոս Սաֆարյանի («Կայարանցի Թևոսիկ» մականվամբ հայտնի) եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով դատավճիռը: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց նրա փաստաբանը՝ Երեմ Սարգսյանը:
Սպանության կազմակերպման, այդ սպանությունը կատարողին սպանելու և ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու, գործադրելու համար մեղադրվող Իսրայել Սարգսյանը մեղավոր ճանաչվեց և դաապարտվեց 25 տարվա ազատազրկման: