ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2017թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գ. Հարությունյանը:
Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում երկուշաբթի և հինգշաբթի օրերին` ժամը 10:00-ից: Առաջին նիստը կկայանա ս.թ. դեկտեմբերի 20-ին:
Դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին:
Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար:
Տեղեկությունների համար զանգահարել 010 523482 հեռախոսահամարով: