Կանցկացվի «Բաց դռների օր» առողջապահական ակցիա

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ս.թ. դեկտեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 26-ը Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի առաջատար բժիշկների և Երևան քաղաքի գլխավոր մասնագետների մասնակցությամբ հայտարարում է առողջապահական «Բաց դռների օր» ակցիա: Ակցիայի շրջանակում քաղաքացիները հնարավորություն կունենան հետազոտվելու և ստանալու մասնագիտական խորհրդատվություն հետևյալ մասնագետների կողմից՝ վիրաբույժ, ուռոլոգ, գաստրոէնտերոլոգ, գինեկոլոգ, քիթ-կոկորդ-ականջ նյարդաբան, սրտաբան:

Ակցիան կանցկացվի ստորև ներկայացված բուժհաստատություններում՝ հետևյալ ժամանակացույցով.

• 19.12.17թ. «Սուրբ Գր. Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկա – ժամը՝ 11:00-15:00
• 20.12.17թ. «Թիվ 17 պոլիկլինիկա» ՓԲԸ – ժամը՝ 11:00-15:00
• 21.12.17թ. «Թիվ 15 պոլիկլինիկա» ՓԲԸ – ժամը՝ 11:00-15:00
• 22.12.17թ. «Թիվ 20 պոլիկլինիկա» ՓԲԸ – ժամը՝ 11:00-15:00
• 25.12.17թ. «Թիվ 12 պոլիկլինիկա» ՓԲԸ – ժամը՝ 11:00-15:00
• 26.12.17թ. «Կառլեն Եսայան» պոլիկլինիկա ՓԲԸ – ժամը՝ 11:00-15:00

Նշենք նաև, որ անհրաժեշտության դեպքում քաղաքացիները կուղեգրվեն ստացիոնար բուժման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել