Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ, ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ՝ դեկտեմբերի 12-ին մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վիրավորում էր ստացել Արթուր Գարիկի Դանիելյանը (ծնվ. 1998թ.):
Նա տեղափոխվել էր Բերդի հոսպիտալ։ Վիճակը ծանր կայուն է գնահատվել։
Այսօր ՊՆ խոսնակը ֆեյբուքյան իր էջում գրում է, «Զինծառայող Արթուր Գարիկի Դանիելյանի վիճակը միջին է, դրական միտումներով»: