Դեկտեմբերի 5-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել 1946 թ. ծնված Սլավիկ Մ.-ն և հայտնել, որ Էջմիածին քաղաքի Շրջանային փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնի հետնամասում մարդ է սպանել:
Սլավիկ Մ.-ի խոսքերով՝ նա 15 տարի է ինչ աշխատում է ավտոտեխսպասարկման կենտրոնում և նույնքան ժամանկ է ինչ ճանաչում է նույն կենտրոնի 65-ամյա ավտոէլեկտրիկին:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Սլավիկ.Մ-ն ներկայացրեց սպանության պատճառը: Նրա խոսքով՝ պահակատան իր պահարանից 15 օր առաջ գողացել են 380.000 դրամ և համոզված էր, որ գողացողը ավտոէլեկտրիկն է:
Սկսել են վիճել, որի ընթացքում մի քանի անգամ դանակով հարվածել է սպանվածին, որից հետո կից այգուց վերցրել էր կացինը ու դաստակի հատվածում կտրել ձեռքերը: Այնուհետև լվացել է արյունոտ ձեռքերը ու ներկայացել ոստիկանության Վաղարշապատի բաժանմունք:
«Դանակով մի հատ խփեցի, մի անգամից ասեց, որ ինքն ա արել: Ասեցի՝ էդ, նոր դու չէիր տարել, հիմա ոնց դարձավ, որ դու ես տարել ու շարունակեցի խփել: Դաստակներն էլ կտրել եմ, որովհետև էն աշխարհում էլ մարդկանց հանգիստ չէր տալու, հատուկ ձեռքերը դրա համար եմ կտրել»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին, ժամը 9.30-ի սահմաններում, ավտոտեխսպասարկամ կետի պահակ Սլավիկ Մ.-ն, գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով մահացու վնասվածքներ հասցնելով, սպանել է 1952 թ. ծնված տղամարդուն, ապա կացնով անդամահատել է դաստակները:
Սլավիկ Մ.-ն ձերբակալված է: