Երևան քաղաքի «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի մոտակայքում քաղաքացին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ընկել է ձորը:
ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում է, որ ժամը 13:14-ին, ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի մոտակայքում քաղաքացին ընկել է 10 մետր խորություն ունեցող ձորը, ոտքերը սառած են, չի կարողանում ինքնուրույն դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները դուրս են բերել ձորից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային տուժածին, ով հոսպիտալացվել է «Մուրացան» ԲԿ: