Ներկայումս մարզպետների կողմից մշակվում են 2018թ-ի գործունեության ծրագրերը։ Ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են այն հիմնական ցուցանիշները և ուղղությունները, որոնք պետք է տեղ գտնեն համապատասխան ծրագրերի մեջ։ Այս մասին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնեց կառավարության գումարած հերթական նիստի ժամանակ։
Ելնելով վերոնշյալից վարչապետը հանձնարարեց․ «ՀՀ մարզպետներին քսանօրյա ժամկետում մշակել և Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացնել յուրաքանչյուր մարզի գործունեության ծրագիրը, որում առնվազն պետք է ներառվել հետևյալ ցուցանիշներն ու ուղղույունները․ մեկ շնչին ընկնող համայքնների սեփական եկամուտների աճի 2017 թվականի համեմատ, համայնքներում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները ծախսափակ եղանակով ապահովելու համար անհրաժեշքտ գանձումներ ապահովող ցուցանիշներ և միջոցառումներ, մարզում գյուղատնտեսական կլաստերների տարանջատում և դրանց հիման վրա ժամանակակից տեխնոլոգիայով ինտենսիվ այգիների հիմնավար, գյուղատնտեսության հակակարկտային ցանցի ներդրման, գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության, լիզինգի պետական աջակցության ծրագրերի շահառուների թվի ներկայացում, սպանդանոցային կառույցների թիվը մարզում և այդ ուղղությամբ իրականացված ծրագրերը, տոհմային անասնաբուծական տնտեսությունների ծրագրերի իրականացում, սահմանայի տնտեսույթյունների ստեղծման ծրագրերի իրականացում, գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգելի մակերեսների աճի 2017 թ-ի համեմատ, կրթական հաստատությունների կառավարման արդյունավետության և կրթության որակի բարձրացման ծրագրերի իրականացում, առողջապահական կազմակերպությունների տարեկան բյուջեում վճարովի ծառայությւոնների տեսակարար կշռի կտրուկ աճի՝ 2017 թ-ի համմեատ, մարզերում չօգտագործվող պետական, համայնքային և մասնավոր գույքի նպատակային օգտագործումն ապահովող ծրագրերի իրագործում, այդ թվում պետական և համայնքային գույքը մասնավորին փոխանցելու, ինչպես նաև մասնավորի գույքը օգտագործմամբ նպաստելու տարբեր միջոցների կիրառմամբ, օրինակ՝ սահմանելով հստակ չափորոշիչներ ներդրումների չափի, նոր ստեղծվող աշխատատեղերի և այլնի վերաբերյալ։ Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով սպասարկող բնակավայրերի ընդհանուր թվի ավելացում, մարզում կատարված ներդրումների ծավալը նոր ստեղծվող ձեռնարկությունների և աշխատատեղերի թվերը, զբոսաշչջության խթանման և զարգացմանն ուղղված ծրագրեր, հաշվառման համակարգի արմատավորումը և թերությունների վերացումը»,-մանրամասն ներկայացրեց Կարապետյանը։