Հատուկ գործողության արդյունքում Թբիլիսիում ձերբակալվել է մեկ մարդ, իսկ երեքը սպանվել են: Այս մասին հայտնում է jnews.ge կայքը, ինչի մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Պետական անվտանգության ծառայության մամուլի ծառայության ղեկավար Նինո Գիորգոբիանին:
Հակաահաբեկչական գործողությունը սկսվել է նոյեմբերի 21-ի երեկոյան եւ տևել ավելի քան 20 ժամ: Այս ամբողջ ընթացքում անընդհատ հրաձգություն է կատարվել, պայթյուններ են տեղի ունեցել:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2017/11/l15.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2017/11/l214.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2017/11/l412.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2017/11/l62.jpg)