2018 թվականի համար նախատեսվող հանրային պաշտպանների թափուր տեղերի (հաստիքների, այսուհետ՝ Թափուր տեղեր) քանակը կազմում է ընդամենը 13: Այս մասին ՓՊ պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավարը: Տեղերն են՝
1.Արագածոտնի մարզ – մեկ տեղ՝ 0,25 հաստիք քրեական ուղղվածության.
2.Արմավիրի մարզ – երկու տեղ՝ մեկ լրիվ հաստիք քրեական ուղղվածության, մեկ 0,5 հաստիք քրեական ուղղվածության.
3.Լոռու մարզ – մեկ տեղ՝ 0,5 հաստիք քրեական ուղղվածության.
4.Կոտայքի մարզ – մեկ տեղ՝ 0,5 հաստիք քրեական ուղղվածության.
5.Շիրակի մարզ – մեկ տեղ՝ 0,5 հաստիք քրեական ուղղվածության.
6.Սյունիքի մարզ – երեք տեղ՝ մեկ 0,5 հաստիք քրեական ուղղվածության, երկու 0,25 հաստիք քրեական ուղղվածության.
7.Երևան քաղաք – չորս տեղ՝ 4 լրիվ հաստիք քրեական ուղղվածության.
Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործնականում հանրային պաշտպանի թափուր հաստիքներ կարող են առաջանալ ոչ միայն տարեվերջին, այլ նաև տարվա ընթացքում, ինչպես նաև այն, որ անհրաժեշտության դեպքում հանրային պաշտպանի գրասենյակում չընդգրկված փաստաբանների հետ ժամավճարային դրույքաչափեր նախատեսող աշխատանքային պայմանագրեր կնքելիս, որպես կանոն, նախապատվությունը տրվում է հանրային պաշտպանի թեկնածությունների ցուցակում ընդգրկված փաստաբաններին,
2018 թվականի համար հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը (այսուհետ՝ Պալատ) հայտարարում է քրեական ուղղվածության հանրային պաշտպաններ նշանակելու համար մրցույթ (այսուհետ՝ Մրցույթ)՝ Երևան քաղաքի և մարզերի հանրային պաշտպանների Թափուր տեղերը համալրելու համար։
Տեղեկացնում ենք, որ՝
1) Մրցույթի գրավոր փուլը կանցկացվի ՀՀ, ք. Երևան, Զաքիյան 7-3 հասցեում (ՀՀ փաստաբանական դպրոց, 3-րդ հարկ) 2017 թվականի դեկտեմբերի 4-ին, ժամը 11.00-ին.
2) Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են մինչև 2017 թվականի նոյեմբերի 28-ը ներառյալ՝ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ՀՀ, ք. Երևան, Զաքիյան 7-2, 4-րդ հարկ հասցեում.
3) փոստով ուղարկված դիմումները չեն համարվի ընդունված, եթե ՀՀ փաստաբանների պալատը ծրարը փաստացի ստանա 2017թ. նոյեմբերի 28-ից հետո.
4) Մրցույթի գրավոր փուլի տևողությունը սահմանվում է 4 (չորս) ժամ։
5) Մրցույթի գրավոր փուլը հաղթահարած հավակնորդը կհրավիրվի հարցազրույցի Պալատի խորհրդի 2014 թվականի հունվարի 15-ի թիվ 01/7-Լ որոշմամբ հաստատված «Հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով մրցույթի անցկացման կարգ»-ի (այսուհետ՝ Կարգ) 4.11 կետի համաձայն։
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի՝ «Հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով մրցույթ անցկացնելու մասին» 21.11.2017թ. թիվ 456-Լ որոշումանը կարող եք ծանոթանալ և բեռնել՝ այստեղից:
Հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով անցկացվող մրցույթին մասնակցելու դիմումի ձևին ծանթացեք և բեռնեք՝ այստեղից:
ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի՝ 15.01.2014թ. թիվ 01/7-Լ որոշմամբ հաստատված «Հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով մրցույթի անցկացման» կարգին ծանոթացեք և բեռնեք՝ այստեղից: